Հասարակություն

Արայիկ Խանդոյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս

Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս: Այս մասին այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

«Դատարանը Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժեց: Դատարանը վճիռը հրապարակեց առանց մեր և քննիչի ներկայության: Ես հայտարարեցի, որ դատարանն արդարադատություն չի իրականացնում, այլ նոտարի դեր է կատարում և միայն կնիք է դնում միայն»,- ասել է Ղարագյոզյանը:

Դատարանի մոտ Արայիկ Խանդոյանին աջակցում էին նրա անչափահաս երեխաները, կինը, ընտանիքի անդամները, համագյուղացիներն ու պարզապես քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Աղբյուր՝ tert.am

Back to top button