
Ամանորի տոներին Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացնում են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը կատարել է ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի 2016թ. դեկտեմբերի 27-ից 2017թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի գների ուսումնասիրություն:
Ստորև ներկայացված են հանգստի առավել պահանջված ուղղությունների երկկողմանի տոմսերի արժեքները 2016թ. դեկտեմբերի 27-ից 2017թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի համար: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ նշված գներն ակտուալ են սեպտեմբերին ամրագրելու դեպքում:
|
|
27.12.16-15.01.17 |
| Ուղղություն |
գին |
| Բարսելոնա |
$362 |
| Հռոմ |
$301 |
| Փարիզ |
$373 |
| Վիեննա |
$296 |
| Աթենք |
$356 |
| Լոնդոն |
$442 |
| Պրահա |
$349 |
| Լոս Անջելես |
$747 |
| Նյու Յորք |
$536 |
| Պեկին |
$359 |
| Դուբայ |
$275 |




