Հասարակություն

Սա այն Հայաստանը չէ, որի մասին երազում էինք. Պարույր Հայրիկյան

annanazaryan
Անկախ Հայաստանը 25 տարվա ընթացքում արտաքին քաղաքական դաշտում ևս կայացած է «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք պահել սրբորեն»,- ասում է Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով ՝ ՀՀ, ժամանակի հետ զուգահեռ, ավելի ամրանում է պաշտպանական հարցերում և պետք է զերծ մնալ սխալները կրկնելուց: Այսօրվա Անկախ Հայաստանի վիճակը չի գոհացնում անկախության ջատագով, անկախության ակունքներում կանգնած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին: «Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով» սկզբունքի հիմնադիրը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ ի սկզբանե դրված նպատակներն այսօր իրագործված չեն: «Սա այն Հայաստանը չէ, որի մասին երազում էինք», ասաց:

Back to top button