Քաղաքական

Նալբանդյանը Կուբայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը

Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիլլայի հետ և քննարկել քննարկել երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։

Բրունո Ռոդրիգես Պարիլլան ներկայացրել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո տեղի ունեցող զարգացումները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։ Այս համատեքստում կարևորվել է գործարար շրջանակների միջև կապերի զարգացումը։

Էդվարդ Նալբանդյանը կուբացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Կարդացեք նաև

Back to top button