Հասարակություն

Անկախության սերունդը՝ բարձր քաղաքացիական գիտակցությամբ

annanazaryan

25 տարի առաջ մեր երկիրը ճիշտ ուղի ընտրեց, ասում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով այսօր լրագրողներին նվիրեց անկախ Հայաստանի գերագույն խորհրդի նախագահ  Բաբկեն Արարքցյանի ու Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Սարգսյանի կազմած՝ «ՀՀ Անկախության 25 ամյակ» փաստաթղթերի ժողովածուն, որտեղ հավաքված են գրեթե բոլոր այն փաստաթղթերը, որոնք առնչվում են անկախության հռչակմանը:

«Տա Աստված սա լինի վերջին անկախությունը»:

Ժամանակին, երբ որոշվում էր Հայաստանի անկախության հարցը բոլոր կուսակցությունները կողմ էին Հայաստանի անկախացմանը՝ բացառությամբ կոմունիստական կուսակցության ու Հայ հեղափոխական դաշնակցության վերհիշեց Արամ Մանուկյանը, մեջբերելով  դաշնակցականներից որոշ ձևակերպումներ:

«Անկախությանը կողմ ըլլալով, անջատմանը դեմ կըլլանք, ասում էին դաշնակցականները»:

Այսօրվա քաղաքական դաշտում սակայն  ՀԱԿ-ն  այլընտրանք  է համարում Արամ Մանուկյանը, նաև տեղեկացնելով, թե պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին:

Քաղաքագետ Արթուր Ղազարյանն էլ, խոսելով անկախության տարիներին սկիզբ դրված արատավոր երևույթների մասին, հիշատակեց թալանը:

Այդուհանդերձ հենց այդ անկախության  սերունդն էր, որ  մի քանի ամիս առաջ պայքարեց հակառակորդի դեմ, ապրիլյան պատերազմում հենց այդ սերունդը կարողացավ պաշտպանել հայրենիքն ընդգծեց քաղաքագետը:

«Դա պայմանավորեց հայեցի կրթությամբ ու դաստիարակությամբ: Երբ հայ մանուկը հայկական դպրոց է գնում»:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն անկախության  ամենամեծ ձեռքբերումը համարեց  պատերազմական պայմաններում կազմավորված մեր բանակ գոյությունը, որն այսօր ի զորու է հակահարված տալ հակառակորդի ոտնձգություններին: Ցավոք, ձեռքբերումների կողքին կան նաև բացեր նշեց. «Արտագաղթ, գործազրկություն, սոցիալական անարդարություն»:

Բացերի շարքում հոգեբան Կարինե Նալչաջյանն առանձնացրեց օտարամոլության հակումը, դրսում կրթությունն ավելի լավը չէ  քան մեր երկրում, ասաց:

Ամեն դեպքում անկախության սերունդն ավելի բարձր քաղաքացիական գիտակցություն ունի, այս սերունդն ավելի նախաձեռնող է, նկատեց  հոգեբանը Կարինե Նալչաջյանը՝ համեմատելով այսօրվա երիտասարդությանն  իր սերնդակիցների հետ:

Back to top button