Հասարակություն

Երևան-Բրյուսել առաջին ուղիղ չվերթը` դեկտեմբերի 10-ին

«ԱրմՎինգս»  (ArmWings) Սահմանափակ Պատասխանատվությամբ  Ընկերությունը և «Բրասլզ Էըրլայնզ» ( Brussels Airlines) ավիաընկերությունն այսօր պայմանագիր են ստորագրել Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի համար:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում ուղիղ չվերթի անհրաժեշտությունը՝ «ԱրմՎինգս»-ը նախաձեռնություն վերցրեց իրականացնել չվերթը, որպես կատարող ընտրելով տվյալ ավիափոխադրողին, առաջնային համարելով և՛ իր, և՛ ուղևորների պահանջները:

Առաջին չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Բրյուսելը կրելու է նաև տարանցիկ( transit) գործառույթ, և կապելու է Հայաստանը այլ երկրների հետ ևս»:

Ընկերությունից խոստանում են վարել  թափանցիկ գնային քաղաքականություն. ավիատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել թե՛ «ԱրմՎինգս-ի պաշտոնական կայքից, որը շուտով հասանելի կլինի բոլորին, թե՛ավիատոմսերի ամրագրման բոլոր համակարգերի միջոցով:

Կարդացեք նաև
Close
Back to top button