Միջազգային

Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Единая Россия» հաղթանակի մասին

putinՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության՝ սեպտեմբերի 18-ին կայացած Պետդումայի ընտրություններում տարած հաղթանակի մասին:

«Մենք քաջատեղյակ ենք, որ մարդիկ դժվար կյանքով են ապրում, խնդիրներն ու չլուծված հարցերը շատ են, այնուամենայնիվ արդյունքն ահա այսպիսին է։ Էքզիտպոլի արդյունքներով հասկանալի է, կա մի փոքր տարբերություն ձայների հարաբերակցությունում, սակայն ինչպես ասել է վարչապետ Մեդվեդեւը, կուսակցությունը լավ արդյունք է արձանագրել՝ հաղթել է։ Ճիշտ է, դժվար է, բարդ է, բայց մարդիկ, միևնույն է, քվեարկել են «Միացյալ Ռուսաստանի» համար: Քննադատները կարող են ասել, որ, միգուցե, այնքան էլ լավ չենք աշխատում, որքան պետք է, բայց մեզնից լավ ոչ ոք չի աշխատում»,- հայտնում է lenta.ru-ի թղթակիցը:

Back to top button