
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, որտեղ առաջադրվել էր նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը», նախնական տվյալներով՝ գյուղապետ է ընտրվել ինքնաառաջադրված, նախկին գյուղապետ Նորաին Հակոբյանը։
Նորաին Հակոբյանը ստացել է 364 քվե, գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը՝ 311 քվե, իսկ Արայիկ Խանդոյանը ստացել է 257 քվե։ Անվավեր է եղել 13 քվեաթերթիկ։
Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր երեք թեկնածու՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը, ում օգտին, նախնական հաշվարկով, քվեարկել է 384 ընտրող:
ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, գործող համայնքապետ Երվանդ Խաչատրյանի օգտին, նախնական հաշվարկով, քվեարկել է 311 ընտրող:
Անկուսակցական, ինքնաառաջադրված Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) օգտին քվեարկել է 257 ընտրող:
Չորս քվեաթերթիկ համարվել է անվավեր:




