Հասարակություն

Աշխատանքային միգրատների ճակատարգրերը՝ լուսանկարիչների աշխատանքներում

hasmikmartirosyan

Մարդկային կյանքերը՝ լուսանկարչական օբյեկտիվի օգնությամբ: Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը ԵՄ աջակցությամբ ՀՀ մարզերում կազմակերպվել և իրականացրել է արտագաղթի ճանապարհով անցած և վերադարձած մարդկային ճակատագրերի պատմությունը՝ լուսանականերում թեմայով ցուցահանդես, որտեղ պատկերվել են տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք՝ մեկ ասելիքով՝  «Ո՛չ պարտադրված արտագաղթին»:

 

Կարել Հոֆստրան, ով ներկայացնում է Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, Նիդեռլանդներից է, փայլուն խոսում է հայերեն, և  անհասկանալի է համարում հայերի բացասական մոտեցումը միգրացիայի նկատմամբ: Հոֆստրայի ու մյուս եվրոպացիների համար, միգրացիան մարդու ազատ տեղաշարժման իրավունքն է, որն արտահայտվում է զբաղվածության, կրթության, բարեկեցիկ ապրելակերպ ունենալու ձգտմամբ:

«Ես երեք տարի է ապրում եմ Հայաստանում և իրականացնում ԵՄ կողմից ֆինանսավորվող միգրացիոն քաղաքականության մշակման ծրագիրը, ու այս ընթացքում բացահայտեցի, որ Հայաստանում կամավոր միգրացիան դա պարտադիր միգրացիայի է վերափոխվել, որն էլ բացասական ընկալում է ստեղծել մարդկանց շրջանում»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է Կարել Հոֆստրան:

Ըստ Կարել Հոֆստրայի՝ բարեկեցիկ ապրելու պարագայում անգամ հայերը կգնային կրթություն ստանալու, կամ էլ ընտանիք կազմելու, բայց միևնույն է կվերադառնային: Վերադարձի մոտեցումը հիմքում ունենալով՝ ԵՄ աջակցությամբ կազմակերպվել է Միգրացիայի «Մարդկային դեմքերն ու պատմությունները» խորագրով լուսանկարների ցուցահանդես: Լուսանկարիչներ Սարգիս Մնոյանը և Գերման Ավագյանը լուսանկարչական խցիկի օգնությամբ անշարժացրել են ՀՀ մարզերում բնակվող, տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց, ովքեր գումար աշխատելու պատճառով պարտադրված մեկնում են, սակայն վերադառնում:

«Մենք էլ ենք մեկնել արտագնա աշխատանքի, բայց վերադարձել ենք: Քանի որ Հայաստանը մենք ենք»: «Ռադիոլուր»-ին ասում է մարդու կյանքի պատմությունը սև և գունավոր լուսանկարի վերածող Գերման Ավագյանը:

Վիգեն Մնոյանը ցավով նշում է, որ արտագաղթը տարածված է, սակայն հերոսների ուրախ աչքերը ապացուցում են, որ պարտադրված են մեկնել եւ չվերադառնալու մասին չեն մտածել: Ի դեպ, Մնոյանի հերոսները նաև Սիրիայից Հայաաստան տեղափոխվածներն են, որոնց պատմությունը մի ֆիլմի սցենար է:

Back to top button