
Ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն:
Առավոտյան նախագահը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ այցելել է Արաշան համայնքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել:
Պատվիրակությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել նաև Ղրղզստանում 1916թ. ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նրանք այնուհետև այցելել են «Գազպրոմը երեխաներին» ծրագրի շրջանակներում կառուցված սպորտային համալիր, ծանոթացել ստեղծված պայմաններին:






