Քաղաքական

Կառավարության հավատափորձության ու ազնվության թեման՝ ԱԺ ճեպազրույցներում

lusinevasilyan
Խորհրդարանում շարունակում են քննարկել կառավարության փոփոխության ու դրան հաջորդող հնարավոր զարգացումների թեման: Թեև կադրային փոփոխություններն առայժմ  չեն մանրարմասնվում, բայց կանխատեսումներ ու գնահատականներ հնչում են:  Թարմացման օպերացիա ընտրություններից առաջ՝ որակումն այսօր հնչել է ընդդիմության շարքերից: Ոչ ինքնանպատակ փոփոխություններ, որոնք իրական արդյունք են ապահովելու՝ սա էլ եղել է խորհրդարանական մեծամասնության հակադարձումը: ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին ճեպազրույցները չեն շրջանցել նաև վարչապետի առաջաին հայտարարություններն ու դիտողություններն ՝ ուղղված կառավարության անդամներին:

 

Դաշնակցությունն, ի տարբերություն վարչապետ Կարեն Կարապետյանի, Արծվիկ Մինասյանին հավատում է և համոզված է, որ նա տիրապետում  է ոլորտի խնդիրներին: Կառավարության նիստում արձանագրված միջադեպը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առանձնապես մեծ մեկնաբանության թեմա չի համարում,  բայց ասում է, որ անձամբ ինքը զերծ կմնար նման արտահայտություն անելուց:  Չեմ հավատում ՝ այսպես էր արձագանքել Արծվիկ Մինասյանի զեկույցի  հատվածներից մեկին  նորանշանակ վարչապետը:

«Կառավարությունը հավատափորձության տեղ չէ: Եթե չի հավատում, թող ստուգի, համոզվի»:

Ինչ կանի Դաշնակցությունը, եթե նորանշանակ վարչապետի նկատողություններն ավելանան կամ պահանջկոտությունը մեծանա: Պահանջների ավելացումից դաշնակցական նախարարները չեն վախենում ՝ ասում է Արմեն Ռուստամյանը:

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն  ընդհանուր պատասխանատվություն են կրում՝ ասում է Արմեն Ռուստամյանը ու հույս հայտնում, որ   նոր կառավարության  ծրագիրը կհիմնվի նաև կոալիցիոն համաձայնագրում տեղ գտած սկզբունքների վրա:  Այդ համաձայնագիրն, ըստ Ռուսատմայանի, նոր կառավարությունը չի կարող անտեսել: Իսկ այն, որ  գործադիրի նոր ղեկավարը  արագ փոփոխություններ չի  խոստանում, իսկ տնտեսաության վիճակը ծայրահեղ ծանր է գնահատում  ըստ Դաշնակցության ազնիվ մոտեցում է:

Այն, ինչ ասում է Կարեն Կարապետյանը տնտեսության վիճակի մասին, ընդդիմությունը վաղուց գիտի ու  այդ մասին խոսում է տարիներ շարունակ՝ սա արդեն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի արձանագրումն է:

«Կարապետյանը եկավ ու ասաց, որ մեր տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում, ինչի մասին տարիներ շարունակ ասում էր ՀԱԿ-ը և մեղադրվում իրավիճակը ծայրահեղացնելում սևացնելու մեջ»:

ՀԱԿ-ն ընդհանորություն տեսնում է ոչ միայն տնտեսության վիճակի մասին գնահատականների, այլ նաև  գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման  մասին իր ու վարչապետի հայտարարարությունների մեջ: Երբ ընդդիմությունը խոսել է  գազի գինը իջեցնելու հնարավրության մասին, մեղադրվել է պոպուլիզմի ու ժողովրդին խաբելու մեջ:

«Եվ հիմա գալիս է մի վարչապետ ու ասում, որ իջեցնելու է գները: Հիմա ի՞նչ` ասենք, որ զբաղված են նախընտրական պոպուլիզմո՞վ»:

Իսկ վարչապետի փոփոխությունն ընդհանրապես ՀԱԿ-ը թարմացման  օպերացիա է որակում, պոզիտիվ ֆոն ստեղծելու փորձ ընտրություններից առաջ: Խորհրդարանական մեծամասնությունն այս գնահատականին  հակադարձում է՝ փոփոխություններն ինքնանպատակ չեն լինելու:

Իսկ համակարծիք է արդյոք խորհրդարանական մեծամասնության ղեկավարը Կարեն Կարապետյանի այն գնահատականի հետ, որ տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է: Վահրամ Բաղդասրայանն ասում է՝  բոլոր գնհատականները տրվում են համեմատության մեջ: 90-ակնների համեմատ օրինակ, նրա խոսքով, մեծ տեղաշարժ կա: Բայց եթե գործադիրի նոր ղեկավարն այդ գնահատականն է տալիս, ուրմեն նաև դեղատոմս պետք է առաջարկի:

ՕԵԿ-ը չի շտապում գնհատականներ տալ ու կանխատեսել, թե ինչ կհաջողվի անել Կրաեն Կարապետյանի կառավարությանը: Կուսկացությունում նախընտրում են սպասել ու հուսալ, որ արդյկուքները տեսանլեի կլինեն: Փոխարենը հսկատ համոզում կա « Ժառանգությունում» անձերի փոփոխությամբ համակարգային փոփոխություններ ապահովել հնարավոր չէ:

Back to top button