

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջխաղացում չի կարող լինել առանց այն պայմանավորվածությունների իրականացման, որոնք ձեռք են բերվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովներին»,- այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով` հենց դրանով է պայմանավորված բանակցությունների վերաբերյալ նորությունների բացակայությունը:
«Հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ԵԱՀԿ մոնիտորինգային խմբի լիազորությունների ընդլայնման մասին պայմանավորվածությունները չեն իրագործվել: Առանց դրանց առաջընթացն անհնար է»,-ասել է Շավարշ Քոչարյանը:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Շավարշ Քոչարյան




