Հասարակություն

Ոստիկանները հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցներ չեն ձեռնարկել

Քաղաքացի Համլետ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատնից կատարված գողության դեպքերով մի քանի անգամ դիմել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին, ովքեր սակայն նշված գողության դեպքերով սահմանված կարգով իրենից գրավոր հաղորդում չեն ընդունել, այլ խոստացել են հաղորդումն ընդունել գողություն կատարած անձանց հայտնաբերելուց հետո, հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Այնուհետև երբ առանձնատնից դարձյալ գողություն է կատարվել. գողացվել է ընդհանուրը 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք: Ինքը կրկին դիմել է ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողներին, ովքեր դարձյալ իրենից գրավոր հաղորդում չեն ընդունել:

Փաստորեն, ըստ քաղաքացու հաղորդման, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները 4 անգամ կատարված գողության դեպքերով սահմանված կարգով գրավոր հաղորդում չեն ընդունել և դրանք բացահայտելուն ուղղված միջոցներ չեն ձեռնարկել:

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Կարդացեք նաև

Back to top button