Հասարակություն
Դերիկի քաղաքապետարանի շենքից հանվել է հայերեն գրառումը
Թուրքական կառավարության կողմից նշանակված հոգաբարձուները, ովքեր գործուղվել էին քրդական Մարդին նահանգում գտնվող Դերիկ քաղաքի քաղաքապետարան, շենքի ճակատային հատվածում գտնվող բազմալեզու ցուցանակի վրայից հեռացրել են հայերեն լեզվով գրառումը:
Նշենք, որ քաղաքապետարանի գրառումը ներառում էր քրդերեն, թուրքերեն և հայերեն գրառումներ,-հայտնում է Kurdistan24 -ը:
Հիշեցնենք, որ Դերիկ քաղաքը բնակեցված է մոտ 20.000 մարդկանցով և կիրակի օրը Թուրքիայի կառավարության հրահանգով նրանց քաղաքապետարանը բռնագրավվել է:
Նշենք նաև, որ ըստ Դերիկ քաղաքի քաղաքապետարանի կայքէջի, 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության իրադարձությունից առաջ Դերիկ քաղաքը բնակեցված է եղել հայերով: