Հասարակություն

Խորհրդարանը գլխավոր դատախազ կընտրի

Այսօր՝ 13.30-ին Աժ-ում կմեկնարկի ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի ընտրությունը: Արդյունքները խորհրդարանի դահլիճում, հավանաբար, կազդարարվեն արդեն օրվա երկրորդ կեսին՝ երկրորդ նիստի ընթացքում: Բայց, երեկվանից արդեն մոտավորապես պարզ է, թե խմբակցություններից ով՝  ինչպե՞ս է քվեարկելու:

ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն որոշել են բոյկոտել եւ չմասնակցել քվեարկությանը: Որոշմանն, իհարկե, միանում են նաև կուսակցության անդամ պատգամավորները, մյուսների դիրքորոշումը դեռ պարզ չէ:

Օրինաց Երկիրն աջակցում է գլխավոր Դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, բայց քվեարկության հարցը թողել է բաց. այդ խմբակցության պատգամավորները քվեարկելու են իրենց խղճի մտոք:

Հստակ կողմ դիրքորոշում ունեն միայն երկու խմբակցություն՝ հանրապետականներն ու դաշնակցականները:

Կարդացեք նաև

Back to top button