Հասարակություն

Վրաստանի հետ կմշակվեն կրթական համատեղ ծրագրեր

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ  կրթության  և  գիտության  նախարար  Լևոն  Մկրտչյանի   գլխավորած  պատվիրակությունը հանդիպում է ունեցել   Վրաստանի  կրթության  և գիտության  նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ: Վրաստանի կրթության նախարար Ջեջելավան, ջերմորեն ողջունելով  պատվիրակության  անդամներին, հույս է հայտնել, որ այցը գործնականորեն կնպաստի երկու հարևան երկրների կրթական համակարգերի սերտ համագործակցությանը:

Նա  ներկայացրել է Վրաստանի կրթության ոլորտում իրականացվող շարունակական  բարեփոխումները  և  ծրագրերը, ինչպես նաև   համակարգի առջև ծառացած հիմնախնդիրները:

Իր հերթին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում բարեկամ Վրաստանի հետ հարաբերություններն առաջիկայում զարգացման նոր մակարդակ կարձանագրեն: Անդրադառնալով Հայաստանի կրթության համակարգի մարտահրավերներին` Լևոն Մկրտչյանը նկատել է, որ դրանցից շատերը բնորոշ են նաև Վրաստանի կրթական համակարգին: Այդ համատեքստում ՀՀ կրթության և գիտության նախարարն իր վրաց  գործընկերոջն առաջարկել է երկու երկրների հարաբերություններում ակտիվացնել ընդհանուր կրթական տարածքի գործունեությունն ու համատեղ ծրագ րերի իրականացումը:
Հանդիպման  ընթացքում քննարկվել են  երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ երեք հիմնական ուղղություններով՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համատեղ գիտակրթական նախագծերի իրականացում,   հանրակրթական  և միջին մասնագիտական կրթության ոլորտներո ւմ սերտ համագործակցության կոնկրետ ծրագրերի իրագործում:

Մասնավորապես, նախարարներ Մկրտչյանն ու Ջեջելավան համաձայնություն են ձեռք բերել նաև, որ Վրաստանում  գործող հայկական դպրոցների համար դասագրքերի հայերեն թարգմանությունը, մեթոդական աշխատանքները և վերապատրաստման հետ առնչվող գործընթացները կիրականացվեն Հայաստանի մասնագետների գործուն մասնակցությամբ:  Այցի ընթացքում, ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է  Վրաստանի կրթության որակի ազգային կենտրոն: Պատվավոր հյուրերին ողջունել է կեն տրոնի ղեկավար Թամար Սանիկիձեն և հանդես եկել կենտրոնի հիմնական գործունեության և կրթության որակի ապահովման մեխանիզմների վերաբերյալ շնորհանդեսով: Վրացական կողմը նշել է,  կրթության որակի ապահովման  ուղղությամբ ձեռնարկվող քայլերի և մեխանիզմների շնորհիվ  կոնկրետ արդյունքներ են արձանագրել:

Հայկական  պատվիրակությունը հատկապես հետաքրքրված է եղել կենտրոնի անկախության աստիճանով և առաջարկել մշակել համատեղ կրթական ծրագրեր, ինչպես նաև հավատարմագրման համակարգ: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել իրենց ակտիվ համագործ ակցությունը:
Նախարարի գլխավորած պատվիրակություննն այցելել է նաև Վրաստանի տեխնիկական համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Արչիլ Պռանգիշվիլու և բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Քննարկվել են Հայաստանի տեխնիկական և ինժենարական բուհերի հետ համագործակցության հնարավորությունները՝ շեշտելով տարածաշրջանում տեխնիկական կրթությունն ամուր հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:

Back to top button