Հասարակություն

Որոնվում է

srapionyanԱյսօր առավոտից սոցիալական ցանցերում օգտատերերը տարածում են բժշկական համալսարանի ուսանողուհի Ինես Սրապիոնյանի լուսանկարը և հորդորում տեղեկություն հայտնել աղջկա գտնվելու վայրի մասին:

Yerkir.am-ին ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ 23-ամյա Ինես Սրապիոնյանը, որպես անհայտ կորած, երեկվանից որոնվում է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից:

Աղջկա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին: Ինեսի ընկերներն էլ խնդրում են նրան տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին` զանգահարել 077200022 հեռախոսահամարով:

Back to top button