Քաղաքական

Պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ կընտրեն վաղը

lenabadeyan
Հավանաբար վաղն արդեն կունենանք ՀՀ գլխավոր դատախազ: Հիշեցնենք, այդ պաշտոնը թափուր է մնացել օգոստոսի 4-ից՝ Գեւորգ Կոստանյանի հրաժարականից հետո: Կարգի համաձայն դատախազն ընտրվում է խորհրդարանում՝ պատգամավորների փակ գաղտնի քվեարկության միջոցով: Արդեն երկրորդ օրն է օրենսդիրները քննարկում են նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածուին՝ Արթուր Դավթյանին նշված պաշտոնում նշանակելու հարցը: Քվեարկությունը կազմակերպվելու է վաղը, բայց այսօրվա քննարկումից արդեն երեւում է՝ վստահությունը նոր դատախազի հանդեպ դեռ մեծ չէ, կան խմբակցություններ, որոնք հրաժարվում են մասնակցել քվեարկությանը:

 

Back to top button