Հասարակություն

Աէրացիայի ջրամաքրման կայանի վերակառուցումն ավարտին կհասցվի առաջիկա ամիսներին

img_3062«Մեր մասնագետներն ու անկախ խորհրդատուները մեծածավալ և բավականին բարդ
աշխատանք են կատարել՝ խմելու ջրի համակարգը նոր օպերատորին պատշաճ
մակարդակով փոխանցելու համար»: Ինչպես հայտնում են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, այս մասին Ջրային տնտեսության պետական կոմիտեում Եվրոպական ներդրումային
բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների
հետ հանդիպման ժամանակ ասաց ՋՏՊԿ նախագահ Արամ Հարությունյանը՝
վստահություն հայտնելով, որ առաջիկա շաբաթների ընթացքում արդեն իսկ պարզ
կդառնա խմելու ջրի միասնական օպերատորի անունը: ՋՏՊԿ նախագահը հայտնեց,
որ օպերատորի ընտրության գործընթացը մոտենում է ավարտին, այս պահին
տարվում են բանակցություններ՝ կապված միասնական սակագնի որոշման հետ: Ա. Հարությունյանը կարևորեց ՎԶԵԲ և ԵՆԲ աջակցությամբ իրականացվող  ծրագրերը՝ հատկանշելով, որ այս տեսակի համագործակցությունը հիմնված է
տեսանելի արդյունքների և վստահելի գործընկերության սկզբունքի վրա:  ««Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրն» առանցքային նշանակություն ունի ՋՏՊԿ համար: Դրա իրականացման արդյունքում  հնարավոր կլինի զգալիորեն բարելավել ջրամատակարարման հիմնական ցանցի վիճակը»,- նշեց Ա. Հարությունյանը:

Քանի որ ծրագրում ներառված է նաև կեղտաջրերի մաքրման բաղադրիչ, ՋՏՊԿ նախագահը ներկայացրեց այս ուղղությամբ տարվող աշխատանքները և կարևորեց  հատկապես Երևանի ջրամաքրման կայանի՝ Աէրացիայի վերակառուցումը, որը
նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա ամիսների ընթացքում: Անդրադառնալով խմելու ջրի միասնական օպերատորի ընտրությանը և դրանից հետո  սպասվող իրավիճակային փոփոխություններին՝ Ա. Հարությունյանը եվրոպացի  գործընկերների հետ քննարկեց «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագրի» կառուցվածքի, գույքի ձեռքբերման ծավալների և
ուղղվածության վերանայման հնարավորությունները, ինչպես նաև՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հետ կապված խնդիրներ:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Տեա Մելիքաձեն գոհունակությամբ արձանագրեց, որ համագործակցության ընթացքում ՋՏՊԿ-ն մեծածավալ գործունեություն է իրականացրել ոչ միայն իր գործառույթների
սահմանում, այլև մեծապես աջակցել է միջազգային խորհրդատվական ընկերություններին՝ տվյալների հավաքագրման և ՀՀ ջրային համակարգի   վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու գործում:

Նշենք, որ «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրն» իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (30 մլն եվրո) և Եվրամիության Հարևանքության քաղաքականության ծրագրի (20 մլն
եվրո) աջակցությամբ: Այս ծրագրում ներգրավված է նաև Եվրոպական ներդրումային բանկը՝ 30 մլն եվրո մասնակցությամբ:

Back to top button