Հասարակություն

ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին, տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։

Back to top button