

Խորհրդարանն այսօր սկսել է 10-րդ՝ այս գումարման Ազգային ժողովի նախավերջին նստաշրջանի աշխատանքը: Սա, ըստ էության, վերջին աշխատանքային շրջանն է խորհրդարանի այս կազմի համար: Աշնանային նստաշրջանի օրակարգը խիստ հագեցած է՝ 170 հարց, 33 միջազգային պայմանագիր: Առաջին հարցապնդումները վերաբերել են հենց օրակարգին, իսկ բուն քննարկումը սկսվել է գլխավոր դատախազի ընտրության հարցից: Թեկնածուն մեկն է ՝ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը: Նա այսօր պատգամավորների մի քանի տասնյակ հարցերի է պատասխանել:




