
Ժողովրդավարական կուսակցության առաջատար անդամ, ինչպես նաև թուրքական կառավարության անդամ Կարո Փայլանը կայցելի հարավային Կալիֆորնիա՝ մասնավորապես հայկական համայնք և կմասնակցի մի քանի միջոցառումների՝ ներառյալ գիտական խորհրդաժողով, ճաշ համայնքի անդամների հետ և հանդիպում քաղաքացիների հետ:
Հիշեցնենք, որ Փայլանը ներկայացնում է Ստամբուլի 3-րդ շրջանը և ակտիվ գործունեություն է ծավալում տեղի հայկական համայնքում: Նա նաև վաղուց նպաստել է Թուրքիայում երկլեզու կրթությանը, այնտեղ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, ակտիվորեն ներգրավված է՝ Թուրքիայում հայ համայնքի ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Հիշեցնենք, որ Կարո Պայլանն ապրիլի 21-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամավորների կոտորածը։




