Քաղաքական

Ընտրական համաձայնությունը կայացած է

lusinevasilyan
Ազգային ժողովի՝  այսօր սկսված  նստաշրջանի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ Ընտրական օրենսգրքի  բարեփոխման շուրջ ընդդիմության և իշխանության միջև  շարունակվող բանակցությունները մոտենում են հանգուցալուծման: Ըստ Զուրաբյանի՝ ԱԺ 5 խմբակցությունները շաբաթ օրը փաստաթուղթ են  նախաստորագրել,  որից հետո  հանդիպել են na7  դոնորների հետ և  համաձայնություն ձեռք բերել փոփոխությունների իրականացման  համար անհարժեշտ  9 մլն դոլարը ստանալու վերաբերյալ:

Մինչ այս պահը քաղաքական ուժերը սպասում էին քաղաքացիական հասարակության արձագանքին՝ ասել է Զուրաբյանը ու գործընկերներին տեղեկացրել, որ հասարակական կազմակերպությունները ևս այսօր տարածած հայտարարությամբ պաշտպանում են նախաձեռնությունը:

«Քանի որ ունենք նրանց հավանությունը, ուրեմն ինչքան հնարավոր է արագ պետք է նախաձեռնել այս համաձայնագրի վերջնական ստորագման արարողակարգը, ու այդ հարցի ընդգրկումը ԱԺ օրակարգում»:

Համատեղ աշխատանքը արդյունքներ է տալիս՝ արձագանքել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Իսկ Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ  սա այն օրենքն է, որը պետք է հնարավորինս արագ պետք է ներկայացվի խորհրդարան: Իշխանությունը և ընդդիմությունը համաձայնության են եկել ստորագրված ցուցակների հրապարակման և ընտրական գործընթացը տեսանկարահանելու հարցերի ծուրջ:

 

Կարդացեք նաև

Back to top button