Հասարակություն

Օգոստոսին սոցապ նախարարությունը քաղաքացիներից ստացել է 872 դիմում

Օգոստոս ամսվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 872 դիմում, որից 754-ը գրավոր, 118-ը բանավոր: Գրավոր դիմումներից 154-ը ստացվել է  նախարարություն այցելած քաղաքացիների կողմից: Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գրավոր  դիմումներում գերակշիռ մաս են կազմել սոցիալական աջակցության 96 (12%), պետական նպաստների 63 (8%), հումանիտար օգնության 51 (6%), ավանդներիփոխհատուցման 46(6%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման  42 (5%) և կենսաթոշակի նշանակման և վերանայման 39 (5%) վերաբերյալ դիմումները:

Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 33 (28), պետական  նպաստների 28 (24%), դիմումի ընթացքի ճշգրտման 16 (13%),հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման  12 (10%), աշխատանք տրամադրելու 10 (8%) և  կենսաթոշակի նշանակման և վերանայման 9 (7%) վերաբերյալ դիմումները:

Օգոստոս ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 339 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 234(61%)-ը պարզաբանվել է, 124 (31%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 32-ը (6%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,    իսկ   7-ին (2%)տրվել է մերժողական պատասխան:

Նշված ժամանակահատվածում փոխնախարարի մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է երկու քաղաքացի:

Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:

Back to top button