Հասարակություն

«Բանակ-2016»․Հայաստանի ՊՆ-ն «գրան պրի» է ստացել

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի պաշտպանության նախարարությունները ստացել են «Բանակ-2016» համաժողովի գլխավոր մրցանակները: Ինչպես հայտնում է Ռիա նովոստին, ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը հանձնել է պարգևները նաև համաժողովին մասնակցած առաջատար պաշտպանական ձեռնարկությունները:

Սեպտեմբերի 6-11-ն ընկած ժամանակահատվածում միջազգային ռազմատեխնիկական «Բանակ-2016» համաժողովի հարթակներ են այցելել ավելի քան կես միլիոն մարդ։ Նշենք, որ երկրորդ տարին ընթացող համաժողովն անցնում է «Հայրենասեր» այգու կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում, Ալաբինոյի զորավարժարանում  և  մերձմոսկովյան Կուբինկա օդանավակայանում:

Կարդացեք նաև

Back to top button