Հասարակություն

Քննարկել է զինծառայողների խնդիրները

Սեպտեմբերի 10-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի և խորհրդի մի շարք անդամների հետ:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են մարտական հերթապահության կրման, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ու առաջնագծում իրականացվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Back to top button