ԿարևորՔաղաքական

Գործադիրի շենքում հետաքրքրող թիվ մեկ թեման վարչապետի հրաժարականի հարցն է

hasmikdilanyan
Մինչ կառավարության նիստի մեկնարկն էլ գործադիրի շենքում այսօր հետաքրքրող թիվ մեկ թեման վարչապետի հրաժարականի հարցն է: Կառավարության անդամները այսօր քչախոս էին: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշել է, որ վարչապետի հրաժարականի մասին մամուլից է տեղեկացել: Էկոնոմիկայի նախարար Արծվկիկ Մինասյանն էլ տեղեկություններ չունի: Անդրադառնալով հարցին, արդյոք Դաշնակությունը կպահպանի իր պորտֆելները հարցին, Մինասյանը նախ արձագանքել է՝ տեղեկություններ չունի, հետո էլ՝ հռետորական հարց է հնչեցրել՝ իսկ պատճառ կա՞ չպահպանելու:

Կարդացեք նաև

Back to top button