Քաղաքական

ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի ներկայացուցիչը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ  Բորդյուժան  նախօրեին կայացած ասուլիսից հետո պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին խոսել է այդ պաշտոնում իրեն փոխարինողի մասին: Նա ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի անունը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին՝ կառույցի՝ Երևանում կայանալիք նիստի ընթացքում:

Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը կղեկավարի Հայաստանի ներկայացուցիչը, սակայն հրաժարվել է անունը հայտնելուց: «Ինձ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչը։ Թե ով, այս պահին ասել չեմ կարող: Նրա անունը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք նախագահների մակարդակով նիստի ժամանակ»,- Բորդյուժայի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Back to top button