ՄիջազգայինՔաղաքական

Անիմաստ է ՀԱՊԿ մասնակցությունը Սիրիայում ցամաքային գործողություններին՝ ասում է Բորդյուժան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան աննպատակահարմար է համարում ռուսական կամ ՀԱՊԿ անդամ այլ երկրների  զինվորականների մասնակցությունը Սիրիայում ցամաքային գործողություններին, ինչի մասին հայտնել է այսօր Մոսկվայում կայացած ճեպազրույցում՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ես կարծում եմ՝ աննպատակահարմար է այնտեղ ուղարկել Ռուսաստանից ռազմական զորակազմ։ Չեմ կարծում, որ մենք պետք է խառնվենք ցամաքային գործողություններին։ Դրա համար կան Սիրիայի զինված ուժեր։ Մենք նրանց կարող ենք օգնել, ինչը եւ անում ենք, բայց ոչ ավելին»,- ասել է Բորդյուժան՝ նկատի ունենալով Ռուսաստանը։

«Առավել եւս խոսել նրա մասին, որ մենք այժմ պետք է ձեւավորենք հավաքական ուժերի խմբավորում եւ ուղարկել այնտեղ ահաբեկչության դեմ պայքարելու համար՝ ուղղակի անիմաստ է։ Ես կարծում եմ՝ նման հարց չի եղել եւ դժվար թե լինի»,- ավելացրել է Բորդյուժան։

Կարդացեք նաև

Back to top button