Հասարակություն

Գյումրիում պայթյունից երեք տուժածները հոսպիտալացվել են

Արխիվային լուսանկար

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13.39-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ՝ հայտնում են ԱԻՆ- ից։

Պարզվել է, որ Վարպետաց փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք: 1993 թ. ծնված Ա. Հ.-ը, 1966 թ. ծնված Ռ. Կ.-ը և 1964 թ. ծնված Ս. Մ.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.53-ին, մարվել՝ 16.03-ին:

Այրվել է սառնարան, լվացքի մեքենա և միկրոալիքային վառարան:

Back to top button