Հասարակություն

Միջազգային քննություններ արդեն նաեւ հայերենով

hasmikdilanyan

<<Արարատյան բալակավրիատ>>  հայալեզու կրթական ծրագիրը Հայաստանին հնարավորություն է տվել իր ուրույն տեղն ունենալ համաշխարհային կրթական քարտեզի վրա, իսկ հայ աշակերտները հնարավորություն կունենան այսուհետ իրենց դպրոցում հայերենով մրցունակ կրթություն ստանալ, քննություններ հանձնել, ու դրանց արդյունքների հիման վրա ընդունվել աշխարհի մի շարք լավագույն բուհեր, ինչպես օրինակ, Քեմբրիջի կամ Օքսֆորդի համալսարաններ:    

 

Միջազգային   քննություններ՝ հայերենով ու Հայաստանում, արդյունքում՝ հաջողակները կարող են ուսումը շարունակել աշխարհի լավագույն ու առաջատար բուհերում: Ասել, որ ամեն ինչ հեշտ ստացվեց, իրական չի լինի, սակայն այսօր արդեն դժվարությունները թողնելով հետևում, աշակերտները միայն հաջողություններից են խոսում:

Այլընտրանքային այս կրթական ծրագիրը միայն «Այբ» կրթահամալիրում է ուսուցանվում, սակայն ապագայում կընդգրկվի նաև հանրակրթական այլ դպրոցներում։ Առայժմ 60 ուսուցիչ է  վերապատրաստվել պետական միջոցներով։ Թե որքան գումար է  ծախսվել, պատասխանատուները դժվարանում են ասել, վերապատրաստված մանկավարժներն իրենց  գործընկերներին կօգնեն: Այսպես ավելի մատչելի ու արդյունավետ կլինի։

Հայկական կրթության որակից խոսելիս՝ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարևորում է  ոչ թե կրթության ձեւական որակը, այլ իրական արդյունքը:  Այն պետք  է ընկալելի լինի աշխարհի համար՝ ասում է:

Ապագա բժշկուհի Անիտա Քոքոբելյանը  B, իսկ առավել հասկանալի մեզ հասկանալի 5 բալանոց համակարգով չորս է ստացել, հաջորդ տարի պատրաստվում է նորից  քննություն հանձնել: Գերմանիայում կշարունակի ուսումը, վստահեցնում է՝ հետո կվերադառնա հայրենիք։

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը  կարևորում է երեխաների կրթվածության մակարդակը։ Ծրագրի տնօրեն Տեր Մեսրոպ քհն Արամյանը վստահ է՝ «Սիջակությունը մեր ազգի   մեծագույն թշնամին է, ուստի  բոլոր ոլորտներում պետք է գերազանցության չափանիշեր դրվեն»:

Back to top button