Հասարակություն

Գորշ արջի քոթոթը չի հայտնաբերվել

Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը <<Հետք>> էլեկտրոնային պարբերականի    հրապարակումից  տեղեկացել է, որ Երևանի Գոգոլի 107 հասցեում անազատ պայմաններում պահվում է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված գորշ արջի քոթոթ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի տեսուչներն ահազանգի հետքերով նույն օրն այցելել են վերը նշված հասցե, սակայն քոթոթին այնտեղ չեն հայտնաբերել:

Ըստ քաղաքացիների բանավոր հայտարարության՝ կենդանին տեղափոխվել էր  Երևանի Սևանի փ. 17 հասցե: Սակայն նշված հասցեում ևս տեսուչները չեն հայտնաբերել արջի քոթոթին:

Համացանցային հրապարակումից երևում է, որ կենդանու նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք («Վարչական իրավախախտումների  վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդված), ուստի ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը դիմել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գնդապետ պարոն Ս. Մարտիրոսյանին՝ ձեռնարկելու  համապատասխան միջոցներ վայրի կենդանուն հայտնաբերելու և դրա ճակատագիրը տնօրինելու նպատակով:

Back to top button