

Նոր ուսումնական տարում ավելացել է Արմավիրի մարզի դպրոցականների թիվը։ Միայն առաջին դասարան այս տարի հաճախում 3927 աշակերտ՝ նախորդ տարվա համեմատ 189-ով ավելի, 12-ով ավելացել է նաև նախակրթարանների թիվը: Արմավիրի մարզի 113 դպրոցում գործում է 46 նախակրթարան:
Արմավիրի մարզում սեպտեմբերի 1- ին առաջին զանգը հնչեց բոլոր դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ ավելացել է 1205-ով: Բացի բնական աճից, այն պայմանավորված է նաև ներքին միգրացիայով: Լեռնային և սահմանամերձ շրջաններում չունենալով ապրելու հնարավորություն՝ երիտասարդ ընտանիքները վերաբնակվում են Արմավիրի մարզում: Խիտ բնակեցման պատճառով դպրոցների միավորում կամ օպտիմալացում չկա, սակայն գործում են կոմպլեկտավորոված դասարաններ: Մարզում դպրոց է հաճախում 32815աշակերտ, որից 3927 առաջին դասարանցի է:
Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցում առաջին զանգը հնչեց 42 աշակերտի համար: Դպրոցը ներքին հարդարման կարիք ունի: 60-ամյա կրթօջախում աչք շոյողը վերանորոգված մարզադահլիճն ու նախակրթարանն են: Դպրոցի տնօրեն Էսթեր Գալստյանը նշեց, որ էներգախնայողությունների հաշվին փոխվել են կրթօջախի դռներն ու պատուհանները։
Արմավիրի մարզում այս տարի անհատ բարերարների միջոցներով հիմնանորոգվել է Նալբանդյանի դպրոցը, ընթացքի մեջ է Արևադաշտի դպրոցի կառուցումը: Այն նախատեսված է 100 աշակերտի համար: Արևադաշտում կրթություն է ստանում 58 աշակերտ, 6- ը՝ առաջինդասարանցի է։ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանը տեղեկացրեց, որ այս տարի վերանորոգման աշխատանքներ են տարվել մի քանի դպրոցներում, երկուսում՝ Արաքսում և Զարթոնքում անցկացվել է լոկալ ջեռուցման համակարգ:
<<Կրթության որակ և համապատասխանություն>> ծրագրի շրջանակում մարզում գործում է 46 նախակրթարան, որից 12-ը՝ այս ուսումնական տարում: Այսօրվանից նոր նախակրթարան է բացվել Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 դպրոցում, որտեղ հաճախելու է 80 սան: Դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը նշեց, որ 1250 աշակերտից 160-ն առաջին դասարանցի է , ունեն 5 առաջին դասարան՝ 4 հայկական և մեկ ռուսերեն ուսուցման:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ մարզի աշակերտներին ուսման մեջ հաջողություններ է մաղթել մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։




