Քաղաքական

Արցախում է Բելգիայի պատգամավորական պատվիրակությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բելգիայի Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների: Քննարկվել են երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Բելգիայի խորհրդարանականների այցը մեր երկիր` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միոջոցառումների շրջանակներում՝ նշելով, որ Արցախում բարձր են գնահատում անկեղծ եւ անշահախնդիր բարեկամությունը` այն դիտարկելով որպես մեր հաջողությունների առանցքային բաղադրամասերից մեկը:

Back to top button