Քաղաքական

Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են վարչապետ Կվիրիկաշվիլիի ՀՀ այցը

Բրատիսլավայում Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները, գոհունակությամբ վերահաստատելով երկու հարևան երկրների փոխադարձ հանձնառությունն առավել ամրապնդել ավանդական բարիդրացիական հարաբերություններն ու խորացնել համակողմանի փոխգործակցությունը, անդրադարձան երկկողմ օրակարագի մի շարք հարցերի։

Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները։

Կարդացեք նաև

Back to top button