
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններից։ Հրաժարվելու պատճառ է համարվում կուսակցության ղեկավար անդամների կալանավորումը։ «Ու թեեւ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը ի վերջո, գրավի դիմաց ազատ արձակվեցին, սակայն նրանց հանդեպ դեռ շարունակվում է քաղաքական հետապնդումը՝ շինծու քրեական գործի տեսքով, իսկ Հայաստանի բանտերը դեռ լեցուն են խղճի բանտարկյալներով, որոնց թվում են նաեւ մի շարք քաղաքական եւ հասարակական գործիչներ»,- ասված է կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ։
«Ժառանգությունը» հայտարարում է, որ ինքը կաշկանդված է ընտրություններին լիրաժեքորեն մասնակցելու հնարավորությունից։




