Հասարակություն

ՍԴ-ն մերժել է Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումները

«Սասնա ծռեր» խմբի անդամներ, ներկայումս կալանքի տակ գտնվող Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի դիմումները Սահմանադրական դատարանի որոշմամբ այսօր մերժվեցին:

Սահմանադրական դատարանն որոշեց, որ դիմումատուների կողմից վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասն ու 288-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը՝ ՍԴ արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակում:

ՍԴ որոշման հրապարակմանը շեշտվեց, որ «ՍԴ հիմնական դիրքորոշումներից մեկը, որն ուղղակիորեն արտահայտվել է որոշման մեջ, դա այն է, որ արդար դատական պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որպեսզի կասկածյալը կամ մեղադրյալը ցանկության դեպքում չզրկվեն լսվելու իրավունքից, սրա երաշխավորումը արդար դատական պրակտիկան պետք է ապահովվի և ՍԴ հիմնավոր ներկայացրել է դրա վերաբերյալ և մի շարք այլ իրավական դիրքորոշումներ, որը հնարավորություն կտա ավելի ճիշտ մեկնաբանել ու կիրառել օրենքի դրույթները՝ իրավունքի պաշտպանության առումով»:

Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանն իրենց՝ դեռևս մարտի սկզբին ՍԴ մուտքագրված դիմումներով խնդրել են Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը՝ այնքանով, որքանով այն նախատեսում է անձի նկատմամբ կալանավորման տեսքով խափանման միջոցի կիրառումը դռնփակ դատական նիստում, ինչպես նաև Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի` որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության «դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» դրույթը՝ դրան տրված այն բովանդակության, մեկնաբանության մասով, որով կալանավորման հարցով նշանակված դատական նիստը վերաքննիչ դատարանում կարող է կայացվել մեղադրյալի բացակայությամբ:

Աղբյուր՝ Փաստինֆո

Կարդացեք նաև

Back to top button