Քաղաքական

Համանախագահները կհանդիպեն Նալբանդյանի և Մամեդյարովի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, որտեղ կայանալու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը, հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին APA-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ըստ նրա` հաջորդ շաբաթ համանախագահները մտադիր են հանդիպել Մոսկվայում և քննարկել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

Back to top button