
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Գեորգ Լինկին:
Զրուցակիցները քննարկել են կառույցի օրակարգային հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է ԺՀՄԻԳ-ի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը և Միխաել Գեորգ Լինկը մտքեր են փոխանակել ԺՀՄԻԳ գործունեության շուրջ։




