Հասարակություն

ՀՀ դեմ ՄԻԵԴ վճիռների պատճառը դատական համակարգում առկա սխալներն են.Դավիթ Հարությունյան

hasmikdilanyan
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով ՄԻԵԴ-ի վճիռների ամփոփ տեղեկատվություն են նախապատրաստել ֆինանսների և արդարադտության նախարարությունները: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ, 2014 թ ՀՀ դեմ կայացվել է չորս վճիռ, որոնց համար սահմանվել են ընդհանուր 166 հազար եվրո արդարացի հատուցման գումար, 2015 թ 8 վճիռ՝ ընդհանուր գումարը մոտ 86 հազար եվրո, 2016 թ ևս ութ վճիռ՝ ընդհանուր գումարը մոտ 83 հազար եվրո:

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ Արդարադատության նախարարությունը արդյոք խոսում է պատճառների մասին, այժմ քննարկում ենք հետևանքները: «Պատճառները, կարծում եմ պարզ են»,- ասաց Դավիթ Հարությունյանը,-«Դա մեր դատական համակարգում առկա սխալներն են, իհարկե բոլոր երկրներում էլ դատական համակարգերում լինում են սխալներ, բայց երկրի դատական համակարգում, երբ սպառվում են սխալը շտկելու հնարավորությունները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ-ին»:

Կարդացեք նաև

Back to top button