

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով զոհված Ադամ Սահակյանի դպրոցում, Երեւանի 114 ավագ դպրոցում, այսօր՝ նոր ուսումնական տարվա մեկնարկը տրվել է մեկ րոպե լռությամբ: Աշակերտները, մանկավարժները հարգել են իրենց Ադամ Սահակյանի հիշատակը: Դպրոցի դասասենյակներից մեկում բացվել է զոհված զինծառայողի հիշատակը հավերժացնող անկյուն: Ադամ Սահակյանի անվան պատմության դասարանում խնամքով տեղադրված էին զոհված զինծառայողի իրերը, լուսանկարները: Դասասենյակի բացմանը ներկա է եղել կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:





