Միջազգային

ԼՂ հարցով ԻՀԿ շփման խումբը կհանդիպի ՄԱԿ- ի ԳԱ շրջանակներում

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ԼՂ հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության  շփման խմբի առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Հաջիևն ասել է, որ նիստն անցկացվելու է արտգործնախարարների մակարդակով, ներկայումս իրականացվում են համապատասխան աշխատանքներ: ԻՀԿ շփման խումբը Լեռնային Ղարաբաղի հարցով ստեղծվել է այս տարվա ապրիլին՝ կազմակերպության անդամ երկրների՝ Ստամբուլում տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքներով:

Խմբի կազմում են 7 երկրներ՝ Թուրքիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան ու Ջիբութին:

Back to top button