

Նախագահական նստավայրում այսօր հյուրընկալել ու պարգևատրել են 2016 թվականի <<Կենգուրու>> և <<Մեղու>> մրցույթների մրցանակակիրներին, 2015-2016 ուսումնական տարվա ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև 2016 թվականի դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրներին: Պարգևները հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Մինչ պարգևատրման արարողությունը նախագահ Սարգսյանը պատասխանել է մրցանակակիրների հարցերին: Նշենք, որ դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներից հայ երեխաներն այս տարի վերադարձել են 15 մեդալով, այդ թվում՝ մեկ ոսկե, երեք արծաթե և 11 բրոնզե, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտների թիվը գերազանցում է 80-ը: Հայ երեխաները փայլուն արդյունքներ են գրացել նաև <<Մեղու>> և <<Կենգուրու>> դպրոցական մրցույթներում։
Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի հիմնական թողարկումից





