
Ծանրամարտում 69 կգ քաշային կարգում 2008- ի Պեկինի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանին ՄՕԿ- ի կարգապահական հանձնաժողովը զրկել է մեդալից՝ մեղադրելով դոպինգի օգտագործելու մեջ։
Հանձնաժողովի հրապարակած հաղորդագրության մեջ նշված է, որ հայ ծանորորդի մոտ կրկնակի լաբորատոր հետազոտության ժամանակ հայտնաբերել են արգելված միջոցներ՝ ստանոզոլոլ եւ տրինոբոլ։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հանձնարարվել է ՄՕԿ- ին վերադարձնել հայ ծանորորդի բրոնզե մեդալն ու դիպլոմը։




