Քաղաքական

Պոտսդամում կքննարկվի նաեւ ԼՂ խնդիրը՝ ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը

Վաղը՝ սեպտեմբերի 1-ին, Պոտսդամում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդի նիստում ծրագրվում է քննարկել նաեւ Ղարաբաղյան հակամարտության խնդիրը՝ հայտնել է հանդիպման նախագահող, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը։

«Ներկայիս՝ ճգնաժամերով լեցուն աշխարհում ԵԱՀԿ դերը հավանաբար ավելի քան երբևէ կարևոր է այն հարցերում, որոնք առնչվում են ճգնաժամային կառավարմանը Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Եվրոպայի այլ հակամարտություններում, ինչպես նաև խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում»,- Շտայնմայերի խոսքերն է փոխանցել Գերմանիայի արտգործնախարարության մամլուլի ծառայությունը։

Կարդացեք նաև

Back to top button