Քաղաքական

Ուրուգվայում կանցկացվի ԼՂ- ին նվիրված համաժողով

Սեպտեմբերի 2-ին Ուրուգվայում տեղի կունենան Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովը։ Օրը համընկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարելիցին՝ հաղորդում է Agencia Prensa Armenia— ն:

Համաժողովի կազմակերպիչ Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Ուրուգվայում անցկացվող համաժողովը սոցիալական ակտիվիստների, գիտնականների և օրենսդիրների մի ամբողջ հավաքույթ  է լինելու։ Ըստ համաժողովի կազմակերպիչների՝ կմշակվեն և կհրապարակվեն Լեռնային Ղարաբաղի խնդիրներին նվիրված հետազոտություններ և կկազմակերպեն քննարկումներ։

Հիշեցնենք, որ համաժողովը հովանավորում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

Համաժողովին ներկա կլինի նաև ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ով կներկայացնի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Ալֆոնսո Տաբակյանն ասել է, որ իրենք համոզված են, որ Ուրուգվայի ժողովուրդը, որը հավատարիմ է ազգերի համերաշխության եւ ժողովրդավարության սկզբունքներին՝ կաջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնիշխանության համար պայքարին։

Հիշեցնենք, որ 2015թ.-ի հունվարի 4-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանն ու ինքնորոշման իրավունքին։

Back to top button