ՄիջազգայինՏնտեսական

Իռլանդիան դեմ է, որ Apple- ն իրեն 13 մլրդ եվրո վճարի

Եվրամիությունը Apple ընկերությունից պահանջել է Իռլանդիային վճարել 13 մլրդ եվրո: Եվրահանձնաժողովի որոշման համաձայն, Իռլանդիան աշխարհահռչակ ընկերությանը տրամադրել է անօրինական հարկային արտոնություններ և այժմ պետք է պահանջի փոխհատուցում:

Կառույցը հայտարարել է, որ Apple- ն այլ ընկերությունների համեմատ ստացել է զգալի հարկային արտոնություններ։ Դուբլինը հայտարարել է, որ համամիտ չէ Բրյուսելի որոշման հետ: Մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրետե Վեսթագերը հայտարարել է, որ Եվրամիության անդամ երկրները իրավունք չունեն տրամադրել հարկային արտոնություններ առանձին ընկերությունների, եթե դրանք հասանելի չեն մյուսներին:

Իռլանդիայի ֆինանսների նախարար Մայքլ Նունանը այսօր հայտարարել է, որ Իռլանդիան կբողոքարկի Եվրահանձնաժողովի որոշումը:

Back to top button