Հասարակություն

Արցախում կվաճառվի միայն Արցախում եւ Հայաստանում արտադրված հավի միս

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

ԼՂՀ տարածքում թույլատրվելու է միայն Արցախում եւ ՀՀ տարածքում արտադրված հավի մսի եւ ենթամթերքի վաճառքը: Այսպիսի որոշման հիմքում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կատարած ուսումնասիրություններն են, որոնց արդյունքում ծառայության պետ Լեւոն Սարգսյանը կառավարությանը զեկուցեց, թե այլ արտադրանքը բնակչության առողջության համար ռիսկեր է պարունակում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավի մսի եւ ենթամթերքի արցախյան շուկան ուսումնասիրել էր՝ արձագանքելով որոշ մտահոգություների: Դրանց արդյունքում էլ ծնվել է ոչ հայկական արտադրանքի արգելք սահմանելու առաջարկը:

Արցախ ոչ հայկական  արտադրանքը թափանցում է հայաստանյան շուկայից. այն տեղում փորձաքննության չի ենթարկվում, սակայն այժմ, երբ որոշ ուսումնասիրություններ են կատարվել ոչ հայկական արտադրանքը արցախյան շուկայում հնարավոր կլինի իրացնել, միայն ԼՂՀ անասնաբուժության եւ սննդամթերքի լաբորատորիայում համապատասխան հավաստագիր ստանալուց հետո:

Սննդամթերքի անվտանգության ծառայությունը շարունակում է ուսումնասիրել Արցախում վաճառվող մթերքների  անվտանգությունը: Ուշադրության կենտրոնում այժմ նաեւ ներմուծվող կաթնամթերքն է:  Ծառայությունը ինչպես այս, այնպես էլ ներմուծվող մյուս սննդամթերքի բաղադրության վերաբերյալ մանրակրկիտ տվյալներ հաղորդելու բնակչությանը՝ հարկ եղած դեպքում վաճառքի արգելանք սահմանելով, իսկ մնացած դեպքերում ընտրությունը թողնելով բնակչությանը:

Back to top button