ՀասարակությունՄշակույթ

Ցեղասպանության մասին «Տան մյուս կողմը» ֆիլմը էկրան կբարձրանա Լոս Անջելեսում

Սեպտեմբերի 1- ին Լոս Անջելեսում էկրան կբարձրանա Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը՝ հայտնում է Mssis Post- ը։ Ֆիլմի հերոսը՝ Մայան, 2015- ին պարզում է, որ իր մեծ տատը Մեծ եղեռնի վերապրածներից է ու գալիս Հայաստան՝ ցեղասպանության 100- րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։

Թուրք կնոջ համար դժվար է համակերպվել նոր իրականության հետ։ Ֆիլմը պատմություն է ինքնության որոնումների, ժխտողականության, երկու ժողովուրդների սերունդների վրա դրա ազդեցության մասին։

Ֆիլմի ռեժիսոր Նարե Մկրտչյանը ապրում է Լոս Անջելեսում, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինոարվեստի բաժնի շրջանավարտ է։

Կարդացեք նաև

Back to top button