
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վաշինգտոնի Կարնեգի հաստատության նախագահ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին և Տավիտյան հիմնադրամի ղեկավար, բարերար Ասո Տավիտյանին. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության հեռանկարներին։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։




